Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Նախաճաշն այնքան էլ կարեւոր չէ՞. news.am

Նախաճաշն այնքան էլ կարեւոր չէ՞. news.am

Վաղուց համոզմունք կա, թե նախաճաշը օրվա սննդակարգի ամենակարեւոր բաղադրիչն է: Սակայն, բոլորովին վերջերս կատարված մի շարք համալսարանականների նախաձեռնությամբ իրականացված հետազոտությունների արդունքները, որոնք հրապարակվել են The American Journal of Clinical Nutrition ամսագրի օգոստոսին, վկայում են,  որ վերոհիշյալ պնդումը կարող է մոլորություն լինել, հաղորդում է NewsMax Health-ը:

 

Օրինակ՝ Ալաբամայի համալսարանի եւ մի շարք այլ ինստիտուտների գիտահետազոտական խմբերի համատեղ աշխատանքի արդյունքում պարզվել է, որ նախաճաշը տեսականորեն ոչ մի դերակատարում չունի քաշի կորստի հարցում: Գիտնականները հիշյալ եզրահանգմանը շուրջ 300 մասնակիցների շրջանում իրականացված ուսումնասիրության արդյունքում են հանգել, որի ընթացքում վերջիններս պարբերաբար նախաճաշը բաց թողնելու հանձնարարություն են ստացել:

 

Հետազոտության ավարտին՝ 16 շաբաթ անց, պարզվել է, որ մասնակիցների մոտ, անկախ նախաճաշը բաց թողնելու հանգամանքից, քաշի հետ կապված որեւէ փոփոխություն չի նկատվում:

 

Մեկ այլ հետազոտության շրջանակում Բաթի համալսարանի գիտահետազոտական խմբերից մեկի անդամները նախաճաշը բաց թողնելու հանձնարարություն ստացած եւ սովորական սննդակարգի հետեւող 33 մարդկանց նյութափոխանակության արագությունը, ինչպես նաեւ արյան մեջ խոլեսթերինի եւ շաքարի բաղադրությունն են համեմատել: Վեց շաբաթների ընթացքում հիշյալ ցուցանիշների եւ քաշի հետ կապված որեւէ փոփոխություն մասնակիցների շրջանում չի նկատվել:

 

«Հիշյալ բացահայտումները հաշվի առնելով՝ ստացվում է, որ նախաճաշն ընդամենը կարող է սննդակարգի սովորական բաղադրիչ համարվել՝ քաշի կորստի տեսանկյունից», - մեկնաբանել է Ալաբամայի համալսարանի դոցենտ, հետազոտության հեղինակ Էմիլի Դուրանդարը:

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. receptu-blud.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ